Հորդորում եմ գործող իշխանություններին րոպե առաջ ազատ արձակել Եղիշե Պետրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր հանրային ընդվզման այս ծանր երկու շաբաթների ընթացքում արեցին իրենցից կախվածը՝ կործանարար արյունահեղությունը կանխելու համար:Գտնում եմ, որ, բոլոր այն մարդիկ, ովքեր վերջին տարիներին բանտերում են հայտնվել իրենց քաղաքական հայացքները յուրօրինակ կերպով՝ հանրության ու պետության անվտանգությանը իրական սպառնալիք չպարունակող միջոցներով արտահայտելու համար, ևս պետք է հնարավորինս շուտ ազատության մեջ հայտնվեն: Այդ մարդկանց արածը դատարանների կողմից քրեականացնելը պետության կողմից իրավական ուժի անհամաչափ կիրառման օրինակ է, որն անընդունելի է: Պետք չէ նոր փողոցային ընդվզման և բախումների տանող դուռն անդադար բաց պահել:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/808570375945322?notif_t=close_friend_activity¬if_id=1470039576972867
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



