Ոստիկանության տարածած հաղորդագրությանն ու կից լուսանկարին, մեղմ ասած, անվստահությամբ եմ վերաբերվում: Նախ, որովհետև դրա տարածողը ոստիկանությունն ա: Երկրորդ` որովհետև զինված խմբի կողմից ոստիկանին գնդակահարելու մոտիվն էդպես էլ չհասկացա: Չեմ կարծում, թե էդ տղաներն էն աստիճան աննորմալ են, որ ԱԱԾ վերջնագրից հետո որոշեցին գրոհ լինել-չլինելու նպատակահարմարմարության խնդիրն էդ ձևով ու վերջնականապես լուծել: Անհեթեթություն ա ստացվում:
Չեմ հավատում նաև զինյալների կողմնակիցների էն պնդումներին, թե ոստիկանը յուրայինների զոհն ա դարձել ու էդ զոհի նպատակը գրոհի համար օրինական հիմք ստեղծելն էր: Եթե շարժվենք օրենքի տառի տրամաբանությամբ, գրոհի համար բոլոր օրինական հիմքերը կային հենց այն պահից սկսած, երբ բեռնատարը կոտրեց ՊՊԾ գնդի դարպասը: Այսինքն, ոստիկանի "սամաստրել"-ը ճիշտ էնքան անհեթեթություն ա, որքան քիչ վերևում բերված օրինակը:
Կարճ ասած` ունենք մի իրավիճակ, երբ ոստիկանի մահը ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին, ինչը գոնե ինձ թույլ է տալիս ենթադրել ինչ-որ երրորդ ուժի ներկայության մասին: Մի ուժի, որին ամեն գնով անհրաժեշտ ա իրավիճակը հանել վերահսկողությունից` իրավապահներին դրդելով գրոհել գնդի տարածքը և սպանել այնտեղ դիրքավորված զինյալներին, իսկ ժողովրդին արդեն վրեժի կոչերով հանել փողոց:
Բայց, կրկնում եմ, սա իմ ենթադրությունն ա, ոչ ավելին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1275430779147680
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել