Այստեղ հիմնականը ոչ թե կուսակցության անդամ լինել կամ անդամությունը սառեցնելն է, այլ այդպիսի գաղափարախսությամբ կրթվելն ու դաստիրականվելն է, որ <միայն զենքով կա հայի փրկություն>:
Նշեմ միայն մի քանի փաստ <ԴՐՈ> կառույցի գործունեություն, որ պատրաստվում էր ներքաղաքական հարցերը լուծել ահաբեկչության միջոցով, 30+1 գործ, որ կրկին երկրի առջև ծառացած խնդիրները փորձում էին լուծել պաշտոնյաներին կախաղան հանելով ու մորթելով, 1996 թվականի ԱԺ-ի վրա կազմակերպված հարձակումը, որ ընտրությունների արդյունքները փորձում էին վիճարկել ԱԺ պատգամավորների գլուխը ջարդելով, Հոկտեմբեր 27-ը երբ կրկին սառեցված դաշնակցականները փորձում էին <ժողովրդի արյունը ծծողներից> ազատվել և վերջապես <Սասնա Ծռերի> կատարած արարքը, երբ կրկին միակ ելկքը տեսնվում էր զենքի միջոցով արդարության հաստատումը, կրկին նախկին դաշնակցականների կողմից:
Ես չեմ բացառում, որ զենքը նույնպես որոշ դեպքերում լուծումներ տալիս է, սակայն <միայն զենքը>չէ որ պետք է մեր երկիրը փրկի ու այն <փրկություն> չի եղել նույնիս սրանից 100 և տարիներ առաջ երբ կազմակերպվում էր Բանկ Օտոմանի օպերացիան, կամ Լիսաբոնի անձնազոհությունը, երբ մի <հերոսության> պատճառով կորցնում էինք հազարավոր մարդիկ ու հազարավեր <հեկտարներ> ընդհուպ մինչև Արևմտյան Հայաստանը... Զենքից առաջ մեզ կրթություն է պետք ու եթե մարդիկ կրթվեն, հաստատ այսքան ժողովուրդ չի տրվի պաթոսին ու չի գնա թեկուզ հերոս, սակայն արկածախնդիր մարդկան ետևից: Սական ցավոք սրտի մեր կրթական համակարգն էլ է արդեն տասնյակ տարիներ վստահված դաշնակցականներին, որոնք դասագրքերի և կրթական ծրագրերի միջոցով ամեն վայրկյան քայքայում են պետականության հիմքերը ու մարդկանց համոզում, որ բանակը կարևոր չէ` կարևորը ֆիդայիներն են, ոստիկանությունը կարևոր չէ, կարևորը առանց համազգեստի պատժիչ ջոկատներն են, բանական խոսքը կարևոր չէ, կարևորը պաթոսն է, փոխզիջումը կարևոր չէ, կարևորը ծովից-ծովն ու հող հանձնողը դավաճանն է ու ամենակարևորը մեր հաղթանակները կերտվել են ոչ թե պետութուն ունենալու ու պետական ինստիտուտների շնորհիվ, այլ ի հեճուկս դավաճան իշխանությունների դաշնակցական խմբավորումների կողմից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/1118281491544633?notif_t=close_friend_activity¬if_id=1470033314025352
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել