Թերևս, վերջին երկու շաբաթվա իրադարձություններն ու այսօրվա հանգուցալուծումը բազմաթիվ տարաբնույթ մեկնաբանությունների կարժանանան: Կլինեն քննադատներ, կլինեն նաև օվսաննա երգողներ, բայց այս պահին ընդունենք միայն, որ մարդ արարածի ձեռնարկումներից և ոչ մեկը կատարյալ չէ: Ամենակարևորն այն է, որ կատարվածն անիմաստ չէր ու անհետևանք չի մնալու: Հազար ափսոս զոհերի համար՝ նրանց ընտանիքների, հարազատների կորուստն անդառնալի է և դժվար է մխիթարության խոսքեր գտնել մարդկանց վիշտը սփոփելու համար: Գլուխս խոնհարում եմ մեր ժողովրդի՝ հանուն արդարության պայքարելու հաստատակամության և ազատասիրության ոգու առջև: Բոլոր վիրավորներին արագ ապաքինում եմ մաղթում և կարծում եմ, որ ոչ շատ հեռու ապագայում ժողովուրդն ու ուժայինները կլինեն բարիկադի միևնույն կողմում: Մեր գլխավոր ճակատամարտերը դեռ առջևում են ու դրանց դիմակայելու անխուսափելի անհրաժեշտությանն արդեն սկսել ենք նախապատրաստվել՝ ոմանք գիտակցաբար, ոմանք բնազդաբար: Սկիզբը դրված է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: