Operativ.am–ը գրում է.

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի օդուժը վերցրել է ռուսական թեթև ինքնաթիռ, որը խախտել է երկրի օդային սահմանը: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:

Այս մասին հայտարարել է գերատեսչության մամլո խոսնակ Բարտլոմեյ Միսևիչը:

«Բանը հասել է նրան, որ խախտվում է փակ օդային տարածությունը ռուսական ակրոբատիկ ինքնթիռի կողմից, որի օդաչուն ուղևորվում է դեպի Կրակով: Անմիջապես այն բանից հետո, երբ տեղեկություններ ստացվեցին, որ նա առանց հատուկ թույլտվության մտել է արգելված գոտի, մեր F-16-երը բարձրացվին»,-նշել է նա

Միսևիչը հավելել է, որ ռուս օդաչուին ժեստերով և ռադիոյով հասկացրել են, թե ինչ է պետք անել: Օդաչուն հետևել է հրահանգներին և իջել Ռադոմի օդանավակայանում:

Ըստ նախնական տվյլաների, ինքնաթիռն ուղևորվել է օդային ակրոբատիկայի մրցույթին, որը պետք է սկսի Լեհաստանում օգոստոսի 5-ին:

Ինֆորմացիան դեռևս պաշտոնապես հաստատված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել