Հետայսու առավել քան սթափ դատելու և գործելու հրամայականն անհետաձգելի անհրաժեշտություն է, բոլորիս համար՝ պետական կառավարման ցանկացած օղակից մինչև հասարակության յուրաքանչյուր անդամ: Ցավալի իրողություն է, բայց դեռ բարեփոխվելու տքնաջան աշխատանքի երկարատև ճանապարհ կա անցնելու՝ բռի ու բռնի ոստիկանական գործողություններից մինչև քաղաքական պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժերի անտարբերություն... Փառք Աստծո՝ հետագա արյունահեղությունը կանխվեց, կանխվեց առաջին հերթին ողջամիտ գիտակցման արդյունքում: Բայց դեռ շատ-շատերի մտքերում արյունահեղությունները, ատելությունն ու թշնամանքը երկար կշարունակվի: Հոշոտող ատելություն, թշնամանք ու բևեռացվածություն, որին վերջին երկու շաբաթներին ականատես ենք լինում: Ատելության ու թշնամանքի ծանրություն, որն ուղղակի սպառնալիքի տակ է դնում հետագա համերաշխ հանրային գոյակցությունը, որի տված վնասները աղետաբեր կլինեն: Դասեր չքաղելու սովորույթը՝ գիտակցությունից մինչև գործունեություն, կարող է անդառնալի լինել, հնարավորությունները՝ կորսված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: