4302689ԱՄՆ միլիարդատեր Դոնալդ Թրամփը համարում է, որ Ղրիմի ժողովուրդը ընտրություն է կատարել Ռուսաստանի օգտին, և ԱՄՆ-ն պետք է դա հաշվի առնի: Այդ մասին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ:

Այն հարցին, թե պատրա՞ստ է Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչել , Թրամփը պատասխանել է. «Ես դիտարկում եմ այդ հնարավորությունը»: «Սակայն դուք գիտեք, Ղրիմի ժողովուրդը, ինչպես ես լսել եմ, գերադասել է լինել Ռուսաստանի հետ, քան թե այնտեղ, որտեղ եղել է առաջ: Եվ հարկ է դա նկատի ունենալ»,- ընդգծել է նա:

«Ինչ վերաբերվում է Ուկրաինային, այնտեղ անկարգություն է տիրում: Եվ այդպես է տեղի ունենում, երբ իշխանությանը Օբամայի վարչակազմն է ՆԱՏՕ-ի հետ իր ամուր կապերով: ՆԱՏՕ-ի հետ այդ բոլոր ամուր կապերով՝ Ուկրաինան անկարգության մեջ է»,- ավելացրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել