Ստեղծված իրավիճակից ելք կար ու միանշանակ պետության հաղթանակով: Իմ կարծիքով դա տեղի չունեցավ այն պատճառով, որ մեր պաշտոնյաներին աշխատանքի վերցնելիս, իսկ կուսակցություններին ամբիոններ տրամադրելիս, դրանց բոլորին ՙՙդեբիլիզմի դետեկտորով՚՚ չեն զննում: Ժողովուրդն էլ սոսկալի մեղքի իր բաժինն ունի, իսկ վերջինից ընդամենը պահանջվում էր, որ կանգներ փողոցում, թեկուզ իր տան, կամ աշխատավայրի առաջ ու երկու կողմերից էլ պահանջեր, որ ՉԿՐԱԿԵՔ, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ: Այդ ժամանակ երկուսն էլ ստիպված էին լինելու գտնել պետությանը չվնասող հանգուցալուծում, իսկ հավանական երրորդ անհայտ կողմը արագ կբացահատվեր, եթե փորձեր կրակել:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/eduard.sekhleyan/posts/1152245874836326?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1469978199046621
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



