Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռերի» քայլն ընդվզում էր, այդ քայլին չի կարելի ասել հեղափոխության փորձ, չի կարելի ասել ապստամբություն կամ դասական իմաստով ահաբեկչություն: Սա ընդվզում էր, որը ձևավորվեց զենքով և ծայրահեղորեն, որը և ջլատվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով հուլիսի 17-ից հետո Հայաստանում ծավալվող իրադարձություններին ու ՊՊԾ գնդի գրավմանը:

«Ինչպես և կանխատեսել էի, իրավիճակը չէր կարող երկար տևել և «Սասնա ծռերը» կամ հանձնվելու էին, կամ ջլատվելու, ինչն էլ այս երկու օրերի ընթացքում մենք տեսնում ենք»,- ասաց քաղաքագետը:

Արթուր Ղազարյանը նշեց, որ եթե «Սասնա ծռերը» մտածում են, որ ժողովրդի մի փոքր հատվածի հանել են փողոց, ապա դա իրականում փողոց դուրս գալու առիթ է եղել. «Հայ հասարակության մեջ կա մի զանգված, որը նման դեպքերում դուրս է գալիս փողոց, սակայն այդ զանգվածը կրիտիկական զանգված չէ: Թեպետ ասեմ, որ ընդհանուր խնդիրները, անարդարությունները երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի լայն զանգվածների մոտ է դժգոհության ալիք բարձրացնում, սակայն բոլորը չէ, որ պետք է փողոց դուրս գան և բոլորը չէ, որ պետք է փողոց դուրս գալու ճանապարհով գտնեն հարցերի լուծումը»:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել