Ինչպես տեղեկացրել էինք, այսօր շտապօգնության մեքենայով՝ պատգարակով, «Էրեբունի» բժշկական կենտրոնից դատարան էր տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:

Դատարանը քիչ առաջ որոշեց երկու ամսով կալանավորել Պավլիկ Մանուկյանին: Նա դատարանում հայտարարեց, որ չի ընդունում մեղքը:

Նրան տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել