d4d07b0c122de2d7509b5d080ae57dacaf2b47a109e59e34c89d81285c66ff3e_3752399Ֆրանսիայում մահմեդական համայնքը երկրի հյուսիսում հրաժարվել է հուղարկավորել 19-ամյա Ադել Քարմիշին, որը պատարագի ժամանակ սպանել էր կաթոլիկ հոգևորականին՝ գրում է Sky News-ը:

«Մենք չենք ուզում արատավորել իսլամը այդ մարդու արարքով: Մենք չենք մասնակցի նրա հուղարկավորությանը»,- հայտարարել է տեղական մզկիթներից մեկի հոգևոր առաջնորդը:

Այդուհանդերձ, նա նաև նշել է, որ եթե քաղաքապետարանը և Քարմիշի ընտանիքը խնդրի, մահմեդական համայնքը ստիպված կլինի մարդ նշանակել այդ գործողությունը կատարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել