ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ տարածքից: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին «Սասնա ծռերի» անդամները պատանդ են վերցրել իրենց բուժօգնություն ցուցաբերել փորձող բժիշկներին:
Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներն էին «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը բուժքույր Մալինա Մարգարյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել