Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իսլամիստ ընդդիմադիր Ֆեթհուլլա Գյուլենին «զինվոր» է անվանել, որին առաջնորդում է ինչ-որ «ղեկավար»՝ գրում է Reuters-ը:
Էրդողանը հաճախ իր ելույթներում հիշատակում է ինչ-որ «ղեկավարի», որը պատասխանատու է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար: Այդ դերում նա կասկածում է Արևմուտքին ընդհանրապես և ԱՄՆ-ին՝ մասնավորապես:
Հիշեցնենք, որ Գյուլենը ներկայումս ապրում է ԱՄՆ-ում: Անկարայի կարծիքով՝ հենց նա է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Գյուլենը հերքել է այդ տեղեկությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



