Թուլությունը, ինչպես նաև խաղաղության անհիմն կոչերը միշտ ավելի են գրգռել հակառակորդներին, որոնք զուտ բնազդաբար, ոգևորվել են և ավելի մեծ կատաղությամբ հարձակվել համարժեք ինքնապաշտպանությունից հրաժարվողի վրա։ Բազմաթիվ փիլիսոփաներ են գրել այս մասին, բայց Մոնթենի պատմությունն ամենաուշագրավն է։ Նա գրում է, որ <<ՈՒելսի արքայազնը հարձակվեց իր զինվորներից մեկի վրա և սկսեց դաժանորեն ծեծել․․․ Բայց վերջին պահին, երբ թագավորը բարձրացրեց սուրը վերջին հարվածի համար, զինվորը ոչ միայն պաշտպանվելով հետ մղեց, այլ ինքը հարձակվեց նորին մեծության վրա․․․ Ապշած զինվորի հանդգնությունից, արքան հրամայեց ներում շնորհել հանդուգն զինվորին>>․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: