Եթե բժիշկը, որը այս պահին ազատության մեջ է, չի վերադարձել ՊՊԾ Գնդի տարածք,դա առնվազն նշանակում է մեկ բան։ Այն տեղեկությունները,որոնք տարածում են «Սասնա Ծռերը» թե գնդի ներսում գտնվող բժիշկները պատանդ չեն, առնվազն իրականությանը չեն համապատասխանում։ Փաստացի Շտապ Օգնության բժիշկը մեղմ ասած փախել է Գնդից, երբ վիրավորներ էին տեղսափոխում հիվանդանոց։ Եվ ուրեմն, իրավիճակը այնտեղ ծայրաստիճան լարված է։

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ազատ արձակելուղ հետո զինված խմբի անդամները բժիշկներին այդպես հեշտ ու հանգիստ չէին թողնելու,որովհետև ոստիկաններին բաց թողնելուց հետո իրավապահ մարմինները երկար ժամանակ խմբին առանց սնունդ և ջուր էին պահում,տևական ժամանակահատված ընդհատված էր հեռախոսային և բջջային կապը։ Առ այսօր շատ դժվար է կապ պահպանել Զինված Խմբի հետ։ Ահա և նրանց լեգիտիմ պատճառ բժիշկներին ոչ մի կերպ բաց չթողնելու համար։ Եվ ահա թե ինչքանով է բժիշկնեի կարգավիճակը տարբերվում ոստիկանների կարգավիճակից։

Այժմ,երբ անցած օրերի հանրագումարի արդյունքում, Զինված խումբը կորցրել է առնվազն իր պարագլուխների կեսին,նրանք այժմ կարող են շատ ավելի արածախնդիր վարք ցուցաբերել։ ԱԱԾ-ն այտարարություն է տարածել այսօր որտեղ մինչև ժամը 17.00 ժամական է տվել «Սասնա Ծռերին» զենքը վայր դնելու և հանձնվելու իշխանություններին։ Սա նշանակում է,որ այլևս իշխանությունները որևէ կերպով սպառված են համարում բանակցությունները և խաղաղ կերպով խնդիրը հանգուցալուծելը։ Սա էլ իր հերթին նշանակում է,որ պատժիչ գործողությունների կատարման դեպքում,իսկ դա կարծում ենք արդեն ժամերի հարց է,հնարավուր է և «մսաղացի տակ հայտնվեն հենց այն բժիշկները» որոնք մինչ այս պահը գտնվում են ՊՊԾ գնդում։ Իհարկե սա ծանրագույն որոշում է իշխանությունների կողմից,սակայն հատակպես երեկ տեղի ունեցած արյունալի դեպքերից և Ոստիկական ուժերի բիրտ ուժի կիրառումից հետո այլևս ցավոք սրտի այլ ելք չի մնում,քան թեկուզ մարդկային զոհերի գնով,սակայն հանգուցալուծել այս իրավիճակը։ Ակնհայտ է,որ ինչքան երկար տևի այս վիճակը,այնքան շատանալու են թե բախումները,թե քաղաքացիական պատերազմի սկսման վտանգները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել