Panorama.am-ը գրում է.

Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝  հնարավոր ահաբեկչական հարձակման պատճառով։

Korrespondent-ը գրում է, որ օդանավակայանի պաշտպանության ներգրավվել են ոստիկանության լրացուցիչ ջոկատներ: Սահմանապահները ստուգում են տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բոլոր վարորդներին և ուղևորներին՝ ինչի պատճառով էլ օդանավակայանում հերթեր է գոյացել, որոշ ուղևորներ էլ շինությանն են մոտենում ոտքով:

Աղբյուրը տեղեկացնում է, որ ինքնաթիռները մեկնում և ժամանում են կանոնավոր ռեժիմով, չվերթների ուշացման մասին դեռևս չի հաղորդվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել