Tert.am-ը գրում է.

Երեկ գիշերը Երևանի Սարի թաղ թաղամասում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներից բացի տուժել են նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներ, օպերատորներ. նրանցից մի մասը վիրավորվել է, մի մասը՝ բռնության ենթարկվել: Հափշտակվել և վնասվել է որոշ լրատվամիջոցների գույքը:  

Տուժողների թվում են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: «Առաջին լրատվականի» հաղորդմամբ՝ Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:



Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը: Անհայտ անձինք խլել են նաև նրանց տեսախցիկն ու միկրոֆոնը և կոտրել դրանք:



Տուժողների թվում է նաև News.am-ի լուսանկարիչ-օպերատոր Խորեն Գրիգորյանը: News.am-ից տեղեկացրին, որ կոտրել և հափշտակել են Խորեն Գրիգորյանի տեսախցիկը. տեսանկարահանած  բոլոր նյութերը լրատվամիջոցի աշխատակիցը կորցրել է: News.am-ից ասացին, որ գույքի հափշտակման հետ կապված բողոք դեռ ոստիկանություն չեն ներկայացրել, սակայն առաջիկայում նախատեսում են դիմել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել