BlogNews-ը երեկ հայտնել էր, որ երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը այլևս չի նկարահանվելու «Ֆուլ հաուս» սիթքոմում։ Նոր առաջարկները, սակայն, երկար սպասեցնել չեն տվել Մարինկային։ Դերասանուհին հանդես է գալու նոր հեռուստասերիալում։

Մարինկան վերադարձել «Շանթ» հեռուստաընկերություն։ Նոր հեռուստասերիալում նա խաղում է Լիա Զախարյանի, Եվա Բաղդասարյանի, Հայկ Պետրոսյանի, Արման Դալլաքյանի, Տիգրան Ներսիսյանի և այլոց հետ։

Հեռուստասերիալը եթեր կհեռարձակվի «Շանթի» աշնանային եթերաշրջանում, սակայն այս օրերին նկարահանումներն արդեն իսկ ընթացքի մեջ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել