Մենք մեկ անգամ անդրադարձել ենք Արփինեի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի սիրային կապի մասին տարածվող ասեկոսեներին ու փորձել ենք տրամաբանության սահմաններում ապացուցել, որ նրանց կապը անժխտելի է: Այժմ, ի հայտ են եկել նոր տրամաբանական փաստեր առ այն, որ նրանք նույնիսկ միասին մեկնում են հանգստի:
Մինչ նյութի բուն թեմային անդրադառնալը, եկեք վերհիշենք, որ երեկ Արփինե Գաբրիելյանը, life.tert.am կայքի հետ զրույցում, անդրադառնալով իր ու Միհրանի կապի մասին տարածվող լուրերին, նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել այդ լուրերը:
Մի փոքր «շրջայց» կատարեցինք Արփինեի ու Միհրանի ինստագրամի էջերով, որպեսզի նյութ պատրաստենք, թե այժմ որտեղ են հանգստանում մեր սիրված դերասանները (իհարկե, նյութը ցանկանում էինք երկու առանձին նյութ պատրաստել), բայց, բարեբախտաբար, թե՝ դժբախտաբար մենք նկատեցիք երկու հետաքրքիր լուսանկար:
Այս լուսանկարները նրանք հրապարակել էին 5 օր առաջ ու երկուսի լուսանկարներն էլ հրապարակված են նույն վայրից /աշխարհագրության մասնագետ չենք, բայց ինչպես ինչպես կարդում ենք երկուսն էլ Կալիֆորնիայում են… Իրարից հեռավորության մասին չենք կարող նշել, քանի որ մենք դեռ չենք կարող մեզ թույլ տալ այցելել այսպիսի վայրեր հանգստի/:
Շարունակությունն՝ այստեղ