«Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ գիշերը Երևանում Սարի թաղում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով իրենց մոտ ընդունել են 16 տուժած:
«Այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում 9 հիվանդ, այդ թվում նաև երեկ ԲԿ տեղափոխված ՊՊԾ գնդի տարածքից Արմեն Լամբարյանը»,-ասաց նա և նշեց, որ իրենց մոտ տեղափոխվածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են, որոնցից մեկը հենց Արմեն Լամբարյանն է:
Միքայել Մանուկյանը հայտնեց, որ Արմեն Լամբարյանը վիրահատվել է, վիրահատությունն անցել է, այս պահին արհեստական շնչառական ապարատն անջատվել է և նրա գիտակցությունը տեղն է, վիճակը գնահատվում է կայուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/07/30/erebuni/2093420
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



