
a1plus-ը գրում է.
Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների բախումը լուսաբանող լրագրողները հայտնվել են տուժողի կարգավիճակում։
Երբ ոստիկանությունը պայթուցիկներ է նետել քաղաքացիկների ուղղությամբ, վնասվածքներ են ստացել նաեւ «Ա1+»-ի լրագրողն ու օպերատորը։ Այնուհետ վերջիններս հարձակման են ենթարկվել՝ մահակների գործադրմամբ նրանց հանել են մեքենայից, պոկել լրագրողական բեյջերը:
«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։
Սարի թաղում «Ազատության» լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից:
Տեղի ունեցածի հետևանքով խոչընդոտվել է «Ազատության» աշխատանքը, Սարի թաղից ուղիղ հեռարձակումը դադարեցվել է:
Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Օպերատոր Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:
Շարունակութունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում