Հայրիկյանն արդեն կախվում է փրփուրներից։ Իրեն «ճակատագրի» կողմից տրված հնարավորությունը՝ քաղաքական դաշտից հեռանալ բարձր գլխով, այլ ոչ թե որպես շարքային նախագահի թեկնածու, վերջինս որոշեց չօգտագործել։ Նախընտարական պայքարի սկզբում հնչող հայտարարություններն առ այն, որ ընտրվելու դեպքում կկառավարի 6 ամիս և հրաժարական կտա կտրուկ փոխվեցին։
Ինքս էլ կուզեի, որ ընտրություններին ընդդիմությունը ներկայանար մեկ միասնական թեկնածուով, բայց ոչ այս ֆորմատով։ Դեռ չստեղծված դաշինքում արդեն նկատվում է նախանձի և ոչ առողջ մթնոլորտ։ Ինչքանո՞վ է ճիշտ որպես «ապագա նախագահ» բարձրաձայնել Բագրատյանի անունը, այն դեպքում, երբ սոցհարցումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր դաշտի քվեների առյուծի բաժինը պատկանում է Րաֆֆի Հովհաննիսյանին։ Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում «Մեր միջև համաձայնագիր կստորագրվի»։ Հռոմեական եռապետության մոդելով չէ, որ պետք է բուժել մեր իշխանական համակարգը։ Գիշերը ժամը 2-ին ծնված այս գաղափարը ավելի շատ Կռիլովի հայտնի առակն է հիշեցնում քան առողջ միավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել