Պարույր Հայրիկյանը փաստորեն մոռանում ա, որ իրեն չեն լսում կամ կարդում միայն Բագրատյանը ու Հովհաննիսյանը (բոլորն էլ կարող են կարդալ և հասկանալ..)
Մարդը պարզ ու հստակ հասկացնում ա, որ եթե միավորվելու լինենք, ապա կհետաձգեմ ընտրությունները, եթե ոչ, ապա իմաստ չկա.. ստեղ հարց ա առաջանում. «Արդյո՞ք թեկնածուն կարող է դիմում ներկայացնել համապատասխան մարմիններին ընտրությունները հետաձգելու պահով՝ պատճառաբանելով, թե ուզում են միավորվել թեկնածուները ու հաղթել երկու շաբաթ հետո»: Իհարկե ծիծաղելի հարցադրում կլինի նրա կողմից, բայց մյուս կողմից ասենք թե էն մարմինը, որը պիտի թույլ տա հետաձգել ընտրությունները, ՄԻԱՄԻՏ նայում ա էս վիդեոն ու հասկանում, որ մարդը առողջական խնդրից ելնելով չի ուզում հետաձգել ընտրությունները, այլ դա միայն գործիք ա ծառայեցնում միավորման համար ու պատրաստ ա մասնակցել հերթական ընտրություններին, էտքանից հետո էլ ո՞նց կհետաձգի դրանք (մանավանդ էն դեպքում, որ ամեն հրաման գալիս ա վերևից)
Պարույր Հայրիկյանի վերջին հայտարարությունները իմ համար անհասկանալի են դարձել, չգիտեմ..