Tert.am-ը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է չգրանցել «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցությունը: ԳԱԼԱ-ն գրանցման հայտ էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հուլիսի 4-ին որպես կուսակցություն գրանցվելու համար:
Կուսակցության պետական գրանցումը մերժելու մասին որոշումն արդեն ուղարկվել է:
ԳԱԼԱ-ից զավեշտալի և անլուրջ են որակում հիմնավորումները, որոնք ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«ԳԱԼԱ-ն կուսակցության պետական գրանցումն արգելելը համարում է քաղաքական պատվեր: Իշխանությունների կողմից քաղաքական կուսակցության պաշտոնական գրանցման անհիմն արգելումը կոշտ ավտորիտար վարչակարգի գործունեության դասական օրինակ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



