Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դուր չի եկել ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելի արտահայտությունը՝ հանրապետությունում պետհեղաշրջման փորձից հետո զինվորականների զանգվածային ձերբակալությունների մասին:

Այս մասին հայտնում է Turkie թերթը:

«Գեներալ Վոթելը պետք է ճանաչի իր տեղը: Նա չպետք է քննադատի Թուրքիային, այլ պետք է շնորհակալ լինի, որ մենք երկիրը մաքրել ենք այդ ապստամբներից: Առանց այդ էլ նրանցից մեկը ձեր երկրում է»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Վոթելը, ելույթ ունենալով Ասպենում անվտանգության հարցերով ֆորումին, շեշտել է, որ ԱՄՆ-ն համագործակցել է մի շարք գեներալների հետ, որոնց Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են: Նրա կարծիքով, նրանց ձերբակալման փաստը կարտահայտվի ԻՊ-ի դեմ գործողության շրջանակում ԱՄՆ-ի ու Թուրքիայի փոխգործողությունների վրա: «Մեր զրուցակիցներից շատերին են ձերբակալել կամ կալանավորել: Անկասկած դա բացասաբար կանդրադառնա մեր համատեղ գործողությունների վրա»,- ասել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել