Դանիայի ժողովրդական կուսակցության նախագահի տեղակալ Սյորեն Էսպերսենը կոչ է արել արգելել մուսուլմանների մուտքը երկիր, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Berlingske թերթում հրապարակված նրա հոդվածին։
«Ահաբեկչական ակտերն իրականացվում են նորից ու նորից, և ամեն անգամ դրանց արմատները գտնում ենք իսլամի մեջ։ Ամեն անգամ ուս ուսի կանգնում ենք Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի, Նիցցայի հետ ու ամեն անգամ ինքներս մեզ ասում ենք, որ մեր կենսակերպը փոխելու անհրաժեշտություն չկա, քանի որ դա կնշանակեր ահաբեկիչների հաղթանակը»,- գրել է Էսպերսոնն իր սյունակում։
Քաղաքական գործիչը նշել է, որ իսլամը, հակառակ մուսուլմանների պնդմանը, իրենից խաղաղության կրոն չի ներկայացնում։ Նա իր հոդվածում անգործությունից հրաժարվելու և եվրոպական կենսակերպի փոփոխության կոչ է արել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



