Tert.am-ը գրում է.

Զինված խմբի անդամ Պավել և Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պահանջում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՎ գտնվող Արամ Մանուկյանին տեղափոխել հիվանդանոց, քանի որ նա գտնվում է անմարդկային պայմաններում՝ խոշտանգման հատկանիշներով:

Նա նշեց, որ երիտասարդ տղային Էրեբունի ԲԿ-ում վիրահատությունից մի քանի ժամ անց արդեն տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց»:

«Առաջին տպավորությունը նա էր, որ հիմնարկը հիվանդանոց պետք է հիշեցնի, բայց դա մեկուսարան էր։ Ես իմ 17 տարվա աշխատանքային փորձով նման հիվանդանոց  չէի տեսել, այնպիսի տարածք էր, որ վաղուց մարդ էր չէր եղել: Պատերը բորբոսնած, շուրջը կեղտոտ, անօգնական վիճակում, բուժաշխատողները եկան, վիրակապը փոխեցին: Հետվիրահատական շրջանում կողքը հաց ու պանիր էր դրված, որից չէր էլ կարող օգտվել»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, թե սա միանշանակ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, որը խոշտանգումներ է հիշեցնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել