Ֆրանսիան կարող է արգելել երկրի տարածքում մզկիթների օտարերկրյա ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Մանուել Վալսը Le Monde-ի հետ հարցազրույցում։
«Ես հանդես եմ գալիս Ֆրանսիայում մզկիթների շինարարության օտարերկրյա ֆինանսավորման ժամանակավոր արգելքի ներմուծման օգտին»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը։
Վալսը նշել է, որ իսլամական ահաբեկչությունը Ֆրանսիայի համար թիվ մեկ թշնամին է, և դրա դեմ պատերազմը երկար կլինի։ Նա չի բացառել հարձակումների կրկնությունը երկրում, սակայն վստահություն է հայտնել, որ արդյունքում ահաբեկչության նկատմամբ հաղթանակ կտարվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



