Ինչպես մարդկանց մեծամասնությունը Սուրբ Գիրք է կարդում և բան չի հասկանում, այդպես էլ Նժդեհն իր խորությամբ շատերի համար անհասկանալի է: Նժդեհը՝ գիտություն է: Հայաստանում իսկ Նժդեհագիտություն գոյություն չունի և ցավալի է, երբ մարդիկ առանց հասկանալու իրականն ու խորքը, այսօր Նժդեհի անունն են հոլովում: Հիմա մեր պարզ ժողովրդին ավելի հասկանալի օրինակներով հայրենասիրություն քարոզելը, կարծում եմ, ավելի օգուտ կտա, քան կիսատ-պռատ անհասկանալի և անհասանելի գաղափարներն՝ առանց ուղեղ ծանրաբեռնելու: Հասարակ մի օրինակ, ինչը որ տեսել եմ արցախյան պատերազմի ժամանակ, մեր ազատամարտիկների ոգևորության աղբյուրը՝ 95 %-ը Անդրանիկ փաշա, Աղբյուր Սերոբ, Գեվորգ Չավուշ, Մախլուտո էին: Ապագան չգիտեմ, սակայն կարող եմ ասել, որ բոլոր ժամանակների հերոսը եղել է Անդրանիկը...Տղաները, Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» կարդալով, «Մարաթուկի» կատարմամբ հայդուկների մասին երգեր լսելով, հասել էին Արցախ՝ ժողովրդի լեզվով խոսելն օգտակար է...Եթե մի բան իմ ասածներիս մեջ սխալ է, ինձ ներող եղեք, որովհետև ամենայն անկեղծությամբ գրեցի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել