Tert.am-ը գրում է.

Դեռևս վաղ է իրավական գնահատական տալ, թե «Սասնա ծռեր» խմբի կանչով ՊՊԾ գունդ մեկնած «Շտապօգնության» բժիշկների բրիգադը պատանդի կարգավիճակո՞ւմ է, թե ոչ, բայց եթե նրանք գտնվում են այնտեղ իրենց կամքին հակառակ և եթե բռնության կամ սպառնալիքի միջոցով սահմանափակված է իրենց ազատ տեղաշարժվելու կամ այդ վայրը լքելու իրավունքը, ուրեմն պատանդ են։

Shant.tv.com-ի «Հեռանկար» հաղորդաշարի եթերում մեկնաբանեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ իր իսկ որակմամբ՝ հանցածին բնույթ ունեցող գործողությունների ավարտից հետո միայն հնարավոր կլինի վերջնական գնահատական տալ «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողություններին: Այն է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով՝ շենք-շինություններ, կապի և տրանսպորտի միջոցներ զավթելը և ապօրինի զենք-զինամթերք պահելը, դեռևս չի խոսում այն մասին, որ այս պահին հնարավոր է խոսել արարքի վերջնական իրավական գնահատականի մասին, որովհետև մեղադրանքներն առաջադրելու ժամանակ կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ, որոնք կարող են այլ իրավական գնահատականի հիմք դառնալ և այլն:

Հաղորդման մեկնաբան Արամ Աբրահամյանի այն հարցին, թե ինչո՞ւ էր Գևորգ Կոստանյանը տևական ժամանակ լռում, վերջինս ասաց. «Ամեն ինչը չէ, որ պետք է մեկնաբանվի: Հատկապես այն դեպքերում, երբ իրադարձությունները զարգացման փուլերում են, և նպատակահարմարությունը որոշվեց հենց այն կոնտեքստում, որ մենք պետք է տեսնենք, պետք է գնահատական տանք: Առավել ևս, որ Դատախազության գործառույթներով պայմանավորված` մենք չենք կարող անմիջապես արձագանքել, այլ՝ համապատասխան իրավական ընթացակարգի արդյունքում միայն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել