Ladynews.am-ը գրում է.

Սուրճը մաշկի համար ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն դարձնում է ավելի ձիգ, լավ մաքրում է և վերացնում բորբոքումը: Բացի այդ, այն ամրացնում է մազերը: Սուրճով կարելի է անել հետևյալ դիմակները.

Թարմացնող դիմակ

Հոգնած մաշկի համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ աղացած ընկույզ՝ խառնած սուրճի նստվածքի հետ: Քսեք այն ձեր դեմքին, թողեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով, այնուհետև սառը:

Հակատարիքային դիմակ

Հարթ մաշկ ունենալու համար եփեք թունդ սուրճ, սառացրեք և զգուշորեն լցրեք 3 թեյի գդալ ալյուր՝ մինչև այն դառնա թունդ: Ավելացրեք ձվի դեղնուցը, խառնեք և քսեք դեմքին ու թողեք 15 րոպե:

Դիմակ-արևայրուք

Արևայրուքի երանգ ստանալու համար, աղացեք սուրճը, խառնեք ջրի հետ ստացեք միջին թնդության շիլա: Քսեք այն դեմքի և պարանոցի հատվածին և թողեք 10 րոպեով:

Մարմնի սկրաբ

Պատրաստեք սկրաբ շաքարակալած մեղրից և սուրճի նստվածքից՝ պահպանելով 1:1 հարաբերակցությունը: Փափուկ կլորաձև շարժումներով քսեք մարմնին և դեմքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել