Հիմա այս հրեշտակի ու Պուտինի հանդիպման ժամանակ առևտուր պիտի լինի։ Ով ինչ կտա ու դրա դիմաց ինչ կստանա։ Մենք նաղդը մանրադրամ ենք, մենք հեչ։ Թե մանրադրամ պետք եղավ Ռուսաստանը մեզ մեյդան կբերի։ Հիմնական առևտուրը Սիրիայի և Ղրիմի հաշվով կգնա։ Ասադին կծախի Պուտինը թե կպահի դեռ որ գլխի չեմ։ Գյուլենին ԱՄՆ-ը չտվեց Էրդողանին։ԱՄՆ-ը հայտարարեց որ Ինջիռլիքը չի համապատասխանում ԱՄՆ անվտանգության պայմաններին և պետք է մտածել նոր ու հզոր ավիակիրներ ստեղծելու մասին։ Այսինքն Ինջիռլիքից ԱՄՆ-ին երևի թե քշեն եթե Գյուլենին չտա։ Եթե հիշում եք շատ վաղուց գրել էի որ Արևմուտքը Էրդողանին դուրս է գրել։ Պարզվեց որ իրոք դուրս էին գրել ու ռուսները պահեցին սրան որ հարմար ձևով օգտագործեն։ Էլ չգիտեն որ հենց նեղ տեղից ելավ թուրքը առաջինը ռուսին է խփելու որպես իր դարավոր թշնամու։ Մի խոսքով մուկ ու կատու են խաղում դերերը հա փոխելով։
Մեզ համար վտանգավոր պահ է այս երկուսի հանդիպումը։
Իմ կարծիքով հիմա կարևոր մոմենտ է մեր կողմնորոշման հստակեցման հարցով։ Մանավանդ որ Ադրբեջանում ևս լուրջ հակաարևմտյան և հակաամերիկյան տրամադրություններ կան։ Մենք թուրքերի հետ երբեք նույն ճամբարում չպիտի գտնվենք։ Դա է ապացուցում մեր պատմության վերջին մեկ դարը։ Իրանի ֆակտորը պիտի ակտիվացվի և որպես հնարավոր ռազմական դաշնակցի հետը կարևոր պայմանավորվածությունների պիտի գանք։ Արևմուտքի պլացդարմը մեր տարածաշրջանում Թուրքիայից տեղափոխվելու է Իրան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10208452459247252?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1469760628222887
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել