Ինձ դուր չի գալիս սոցցանցերում նկատվող այն միտումը, երբ մեկի համար ՊՊԾ գնդում գտնվող բժիշկները պատանդներ են, մյուսների համար՝ «վալանտյոռներ», ովքեր «իրենց մասնագիտական պարտքն են կատարում»:
Նույն կերպ իմ դուրը չի գալիս, երբ հանրության մի զանգվածի համար ոստիկականական օպերացիայի որոշ դրվագներ «պետության մահ» են, մյուս մասի համար՝ հակաահաբեկչական գործողություններ:
Որովհետև մի դեպքում հստակ է՝ բժիշկները պատանդ են զուտ հենց այն առումով, որ նրանց ազատ տեղաշարժը սահմանափակված է, իսկ երկրորդ դեպքում, իմ մոտ էլ են հարցեր առաջացրել ոստիկանական գործողությունների առանձին դրվագներ՝ հաշմանդամին, 80 տարեկան տարեց կնոջ բերման ենթարկելու փաստեր (հարցի իրավական մասին չեմ տիրապետում) և այլն:
Սա բազմակարծություն չէ, պայքար է՝ բոլորը բոլորի դեմ, իսկ այս պարագայում հարցը ինչպես էլ լուծվի, մեկ է՝ խնդիրն ու այս անառողջ բանականության սերմերը տարածվելու են ու նոր ծիլեր տալու: