Elq.am-ը գրում է.
Այս տարվա 1-ին կիսամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 80,1%-ով կամ 161 դեպքերով (2015թ.՝ 201, 2016թ.՝ 362):
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ոստիկանության պաշտոնական կայքից: Նշվում է, որ հանցագործությունների ընդհանուր թվի աճը հիմնականում պայմանավորված է սույն թվականի հունվարի 1-ից դիմողի բողոքի բացակայության և տուժողը կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու (ԼՂՀ ՔԴՕ հոդ.35 մ.1 կ.4 և 5) հիմքերով կարճված քրեական գործերով և մերժված նյութերով հանցագործությունների հաշվառմամբ, ինչպես նաև թմրամիջոցների, զենք և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման և բացահայտման ակտիվ աշխատանքներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ