Կուսակցություններին
Այդ ինչպես է պատահում, որ ժողովրդի համար ամենածանր պահերին կամ լեզուներդ կծած թախտի տակ եք մտնում, կամ էլ լղոզված ինչ-որ բան բարբաջում???
Դուք չկայիք, երբ Գյումրու ողբերգությունից այլայլված ժողովուրդը գնաց ՌԴ դեսպանատան մոտ` պահանջելով, որ հրեշը դատվի Հայաստանում: Երբ գյումրեցին ոտքի ելավ ու գնաց ոստիկանության դեմ առճակատման (Միայն Զարուհի Փոստսնջյանն ու Մարտուն Գրիգորյանը փորձեցին արյուն թույլ չտալ): Այդ օրերին նույնիսկ Ֆեյսբուքում էիք լուռ:

Դուք չկայիք, երբ Սասնա ծռերի քայլը ժողովուրդ ոտքի հանեց ու ամեն պահի կարող էր արյուն թափվել: Միայն Նիկոլ Փաշինյանը փորձեց իրավիճակը չթողնել հասցնել արյան: Կրկին լռում էիք Ֆեյսբուքում կամ մի քանիսը հարցազրույց տվեցին` ըստ էության ժողովրդին սխալ հանելով ..

Եթե զգում եք վտանգ ու թքած չունեք յուրաքանչյուր երիտասարդի ապագայի ու կյանքի վրա, ձեր նման վարվելակերպը առնվազն տարօրինակ է..

Ինչպես կասեր հայտնի սերիալի հերոսը` ՍՏԵ ՉԵՔ, ՍՏԵ ՉԵՔ, ՍՏԵ ՉԵՔ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել