Ladynews.am-ը գրում է.

Ասում են, որ ամեն մի երկարակյաց մարդ ունի իր գաղտնիքները: Իրենց տարբերակը առաջարկել են նաև շվեցարացիները` Ժենեվայի համալսարանակն հոսպիտալի բժիշկները: Ահա դրանցից մի քանիսը:

Կանոնավոր զբաղվեք սեքսով

Այն իջեցնում է վատ խոլեստիրինի մակարդակn արյան մեջ` կանխելով սիրտ-անոթային հիվանդությունները: Բացի այդ` դրա ժամանակ երջանկության հորմոններn ավելի ակտիվ են արտադրվում, քան որևէ այլ իրավիճակում:

Հետաքրքիր զբաղմունք ձեռք բերեք

Շատ երկարակեցներ համարում են, որ տոնել նրանց 100-րդ տարեդարձը օգնում է երաժշտական գործիքով նվագելը կամ օտար լեզուներ սովորելը: Եթե դուք մանուկ հասակում երազում էիք դառնալ օպերային երգիչ, ապա սկսեք այցելել վոկալի դասընթացներ նույնիսկ այն ժամանակ, եթե դուք արդեն 40 տարեկան եք:

Տղամարդիկ, ամուսնացե՛ք

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնացած տղամարդիկ 3 տարի ավել են ապրում, քան ոչ ամուսնացածները:

Սիրեք լոլիկներ

Օրական 1-2 լոլիկն իջեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը 30%-ով:

Սովորեք դասական երաժշտություն լսել

Հետազոտողները համոզված են, որ Բեթհովենի երաժշտությունը կանոնավորում է սրտի ռիթմը, իջեցնում ճնշումը, թուլացնում լարված մկանները: Իսկ Մոցարտի ստեղծագործությունները լավացնում են ուղեղի աշխատանքը:

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք

Մի հարմարվեք հասարակական կարծիքին, եթե այն ձեր սրտով չէ: Սեփական սովորությունները կոտրելը հանուն շրջապատի՝ շատ մեծ սթրես է, որը կարճացնում է կյանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել