Չնայած քաղաքականությունից շատ հեռու եմ, բայց, հետևելով վերջին ներքաղաքական զարգացումներին, ուղղակի չկարողացա լռել: Հիմա կփորձեմ վերլուծել Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից որոշ մանրամասներ: 1.Կարծում եմ կհամաձայնեք, որ նույնիսկ սովորական գրիպով հիվանդանալիս մենք գունատվում ենք, թուլանում, բայց Հայրիկյանը զարմանալիորեն առույգ էր, ուրախ, գույնը տեղը և նույնիսկ ուղիղ եթերում հարցազրույց տվեց: Ես, ունենալով բժշկական կրթություն, տեղյակ եմ, որ վերակենդանացման բաժանմունք խստիվ արգելվում է կողմնակի անձանց մուտքը, իսկ Հայրիկյանին էլ մարդ չմնաց, որ տեսության չգար (միայն չցուցադրեցին, թե ինչ էին բերել հիվանդատես գալու ժամանակ): Կամ, ըստ սցենարի, ուզում էին ցույց տալ իշխանավորների սրտացավ վերաբերմունքը, կամ էլ մոռացել էին հիվանդանոցային կարգ ու կանոնի մասին, որը երբեք, որևէ դեպքում չպետք է խախտվի: Ամեն դեպքում առաջին սերիան այնքան էլ համոզիչ չէր և ինձ անսպառ ծիծաղելու առիթ տվեց: 2.Հայրիկյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ իր վրա կրակողը ունի սլավոնական արտաքին և հայ չէ: Փորձենք վերլուծել այս հայտարարությունը: Նախ` այդ որ մարդասպանը առանց դիմակի կգնար կկանգներ Հայրիկյանի դեմ ու շաշի նման շատ մոտ տարածությունից կկրակեր նրա ուսին, որ նա էլ տեսներ հանցագորձի դեմքը և սխալ հայտարարություն աներ: Հետո` Հայրիկյանը հայտարարեց կրակողը, այլ ոչ թե կրակողները: Հիմա հետաքրքիր է, թե ինչու են ձեռբակալել առայժմ 2 անձի, եթե կրակողը եղել է մեկ հոգի: Հիմա ամենակարևորի մասին: Տեսնելով ձեռբակալված անձանց խիստ հայկական արտաքինները ( հրապարակած տվյալներով նրանք հայեր են) ` ուղղակի չկարողացա զսպել ծիծաղս և ինչքան էլ փորձեցի նրանց, այն էլ գիշերով` պատկերացնել սլավոնական արտաքինով` չստացվեց, կամ ֆանտազիաս էր փչացել, կամ էլ «սլավոնական արտաքինն» եզրույթն էր կորցրել իր իսկական դիմագիծը:Տեսնենք այս հայտարարության տակից ինչպես է դուրս գալու Հայրիկյանը: Կամ նախապես նրան չէին զգուշացրել, թե ում են հետագայում ձերբակալելու, որ գոնե նրանց արտաքինները նկարագրեր, կամ էլ ընթացքում սերիալի սցենարը գլխիվայր փոխվել է: Ամեն դեպքում այս նախագահական ընտրությունների քարոզարշավը պատմության մեջ կման որպես ամենազավեշտալին ու ամենածիծաղելին: Ամեն դեպքում անհարմար է, որ աթոռակռվի սերիալային էժանագին ու նվաստացուցիչ սցենարներով փորձում են ապագայում պաշտոն ու աթոռ ստանալ: Եվ այսպես տարվա գլխավոր սերիալը շարունակվում է և սպասենք դեպքերի նոր զարգացումներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել