Panorama.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանը երեկ ուշ ժամի «էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը Panorama.am-ին ասաց, որ Արամ Մանուկյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին  բավարարել է ներկայացված միջնորդությունը և որոշում կայացրել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը  2 ամիս ժամկետով: Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Համապատասխաաբար՝  նախատեսվում է՝ 6-12,  3-8 տարվա ազատազրկում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել