Կամբոջայի բնակիչների ազգային բնավորոթյունը  հայտնի է բոլորին. նրանք հանգիստ, զուսպ մարդիկ են, հարգում են արքային ու իրենց երկիրը և իրապես նվրիված բուդդիստներ են: Նրանք բավականին համբերատար են օտարերկրացիների նկատմամբ, սակայն, այնուամենայնիվ, նրանց համբերությունը չարաշահել պետք չէ: Մեծամասամբ նրանք չեն օգտագործում ալկոհոլ ու թմրանյութեր, սակայն դա հիմնականում վերաբերում է «եվրոպական ապրանքներին», սակայն տղամարդիկ հաճախ են օգտագործում տեղական տարբեր ծխախոտներ ու բույսեր, որոնք ունեն թույլ թմրեցնող հատկություններ:

Կամբոջացիների մոտ մեծապես հարգվում են ընտանիքն ու կրոնական ավանդույթները: Երբ երիտասարդը դառնում է 16 տարեկան, նա տաճար է գնում, որտեղ ապրում է մի քանի տարի: Սրա հիմնական նպատակն է մարդկային հատկանիշների զարգացումն ու կատարելագործումը, քանզի դա, ըստ բուդդիստական մտածելակերպի, բարձրացնում է տվյալ մարդու անունը նաև հաջորդ կյանքում: Տաճարում ամբողջ ժամանակը երիտասարդները անց են կացնում աղոթոլով, կարդալով, մտածելով, աշխատելով:

 Կամբոջացիները միմյանց ողջունում են ձեռք սեղմելով ու խոնարհվելով, որը նման է թաիլանդական «վայ» շարժմանը: Կանայք օգտագործում են ավանդական ողջույնի ձևը թե՛ միմյանց, թե՛ տղամարդկանց բարևելիս:

Այս երկիր այցելելիս հարկ է նշել, որ այստեղ ընդունված չէ ցույց տալ ջղայնությունը կամ բարկությունը, դա նշանակում է «կորցնել դեմքը», արգելվում է դիպչել ինչ-որ մեկի գլխին ,ինչ-որ մեկին մատով ցույց տալ, ինչ-որ բան վերցնել երկու ձեռքով (դա կարելի է անել միայն աջ ձեռքով, քանի որ ձախ ձեռքը պիղծ է համարվում) նաև վերև բարձրացնել բութ մատը (այստեղ դա համարվում է սեքսուալ ժեստ):

Հագուստի բնույթը սովորաբար ոչ պաշտոնական է: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ հագնում են սարոնգ հասարակ կամ խառը կտորներից, իսկ մետաքսյա սարոնգը հագնում են տոներին, կամ օգտագործվումէ որպես առօրյա հագուստ ունևորների կողմից: Կրոնական կամ ընտանեկան տոներին կանայք հագնում են  «խոյ», որն իրենից ներկայացնում է հատուկ ձևով կարված վերնաշապիկ, սակայն առօրյա կենցաղում կանայք շատ համեստ են հագնվում:

Ճանապարհորդներին խորհուրդ է տրվում հագնել թեթև տաբատ, սակայն ոչ կարճ շրջազգեստներ ու շորտեր, և վերնաշապիկներ երկար թևքերով, հատկապես կրոնական օբյեկտներ այցելելիս, մյուս բոլոր դեպքերում դա բավականին թույլատրելի է:

Այսպիսին է «առեղծվածների ու գաղտնիքների երկիր» Կամբոջայի ժողովուրդը:

 

Անգելինա Գաբրիելյան

Աղբյուր`

http://ostarmenia.com/

 

 Տես նաեւ` 10 հետաքրքիր փաստ Կամբոջայի մասին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել