Հնդկաչինի ամենախորհրդավոր ու գողտրիկ անկյունը:
- Կամբոջայի ժողովրդին անվանում են կխմերներ: Կխմերները կազմում են երկրի բնակչության (13 մլն մարդ) 80%-ը:
- Ամբողջ աշխարհում այդ երկիրը ընդունված է կոչել Կամբոջայի թագավորություն կամ Կամպուչիա:
- Թուրքերի եւ արաբների մուտքը Կամբոջա արգելված է՝ մարդկանց վաճառքը կանխելու նպատակով:
- Երկրի ամենանշանավոր տեսարժան վայրը Անգկոր-Վաթ հինդուիստական տաճարն է:
- Կամբոջայում վաղուց վերջացել է պատերազմը, մարդիկ սովամահ չեն լինում, իսկ փողոցներում էլ զինված մարդկանց չես հանդիպի:
- Ֆրանսիացիները շատ են սիրում հանգստանալ Կամբոջայում: Տեղացի ժողովրդի մեծամասնությունը հիմնականում լավ տիրապետում է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներին:
- Երկրի մայրաքաղաք Պնոմպենը հիմնադրվել է 1372թ.: Այսօր այնտեղ ապրում է մոտ 1,3 մլն մարդ:
- Կամբոջայում տիրապետող կրոնը բուդդիզմն է (երկրի բնակչության 95%-ը բուդդիստներ են):
- Համեմատած հարեւան Թաիլանդի հետ, որտեղ տուրիստների կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, Կամբոջայում նրանք այնքան էլ շատ չեն. այստեղ հանգիստ է ու խաղաղ: Ի դեպ, կխմերները տանել չեն կարողանում թայցիներին եւ ընդհակառակը:
- Կամբոջան մշակում եւ արտահանում է մեծ քանակությամբ բրինձ: Բրնձի մշակումը ամենադժվար եւ բարձր վարձատրվող աշխատանքն է Կամբոջայում:
Նյութի աղբյուր՝ http://goo.gl/AtSns
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել