Անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով ամենաբարեկեցիկ երկրները և Հայաստանը
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման համաձայն, 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք), 2016-ի տարեկան արդյունքներով Հայաստանում կկազմի 3602 դոլար: 2015-ի արդյունքներով այդ ցուցանիշը 3534 դոլար էր եւ Հայաստանը 117-րդն է 186 երկրների մեջ:
Այս ցուցանիշով աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներն են Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Քաթարը, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Իռլանդիան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան, Իսլանդիան, որոնք, որոշ տեղաշարժերով, կանխատեսվում է, որ կմնան ամենաբերեկեցիկ երկրների լավագույն տասնյակում նաեւ 2016-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել