Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածուBarometer.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից: Քվեարկության ժամանակ Քլինթոնը հավաքել է Ֆիլադելֆիայում անցնող կուսակցական համագումարի պատվիրակների անհրաժեշտ 2383 ձայնը, հաղորդում է  "ՌԻԱ Նովոստին":

Քլինթոնը դարձել Է առաջին կինը, որը նախագահության թեկնածու Է առաջադրվել ԱՄՆ-ի երկու քաղաքական կուսակցություններից մեկի կողմից:

ԱՄՆ-ում համընդհանուր ընտրությունները կանցնեն նոյեմբերի 8-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել