Կրակոցներ ամեն օր են եղել, հեքիաթներ մի պատմեք. Պարույր ՀայրիկյանArmlur.am-ը գրում է.

Այս գիշեր Խորենացու փողոցում անսպասելի ավարտված հանրահավքից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով հանրությունը սկսեց մեղադրանքներ հնչեցնել Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամներին:

Այս առնչությամբ  ArmLur.am–ը զրուցեց ԱԻՄ առաջնորդ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Պարույր Հայրիկյանի հետ` հասկանալու, թե ինչու որոշեցին թողնել հավաքը:

-Պարո′ն Հայրիկյան, ինչո՞ւ այս  գիշեր Խորենացու փողոցում Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամները, այդ թվում եւ Դուք թողեցիք հանրահավաքն եւ գնացիք տուն:

-Միակ դեպքը, որ ժողովուրդի հետ խոսել եմ, իմ կարծիքը հայտնել եմ, գործնական եղել է իմ խոսքը, որ ասել եմ մարդիկ դուք գիտեք, որ սա կարող է մեզանից լրացուցիչ ճիգեր պահանջվի` ասել են այո պատրաստ ենք:  Մարդիկ իրիկունը գալիս գնում էին պատրաստվում էին հաջորդ օրը գալ: Բայց ի տարբերություն նախորդ օրերի, որտեղ  կամավորները մնում էին, այդ օրը  Ենիգոմշյանն ասաց բոլորս ենք գնում, միասին քննարկված տարբերակ է:

-Կարծիք կա, որ համակարգող անդամների միջեւ գնալ մնալու շուրջ անհամաձայնություններ են եղել:

-Եթե տարաձայնություն կար, այդ տարաձայնությունը լուծել է ժողովուրդը: Երբ մարդիկ միաձայն ասում են վաղը ժամը յոթին գալիս են, անորոշ կանգնած էինք չէ բոլորս, քննարկեցինք տարբեր փուլեր, բայց գիշերը մնալու մասին խոսք չկար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել