Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև Yerkir.am-ը գրում է.

Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները որպես ցեղասպանություն որակող բանաձև:

Ըստ թուրքական Starkibris-ի՝ բանաձևը խորհրդարանի նախագահ Ալի Աբդուլալին  ներկայացրել  է պատգամավոր Մուստաֆա Բեքիրը:

Բանաձևը պահանջում է որպես ցեղասպանություն ճանաչել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածները:  

Խորհրդարանի 596 պատգամավորից հայկական բանաձևի տակ ստորագրել է 337 պատգամավոր:  Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների բացարձակ մեծամասնության աջակցությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել