Երևանի փողոցներում, շատերը հանդիպած կլինեն պապիկի ով ասում է .«Ինչ-որ մի բանով օգնեք էլի»: Ժամանակին պապին, ծամոն, անձեռոցիկ ու ինչ-որ բաներ էր վաճառում, անցան տարիներ, պապիկի ձեռքին մնացին միայն ծամոնի տուփն ու հայտնի արտահայտությունը: Նա այժմ, ոչինչ չի վաճառում, այլ գումար է խնդրում: Սրա մեղավորը հասարակությունն է, երբ պապիկը մոտենում էր մարդիկ գումարը տալիս էին ու չէին վերցնում պապիկից ոչինչ, դե նա էլ հասկացավ, որ կարելի է գումար աշխատել առանց ներդրումների:
Հիմա Երևանյան փողոցներից մեկում, մարդիկ ՊՊԾ գունդ են գրավել ու փորձում են իշխանափողություն անել, մի պահ ենթադրենք հաջողել են ու իշխանափոխությունն իրականություն է, ինձ մի հարց է հետաքրքրում: Այն մարդիկ, ովքեր սովոր են փողոցում գումար հավաքելուն,բոլդյուրին պպզած կյանքի մասին խորհելուն, գողական գնալուն և այլն, նրանց մոտ ի՞նչ է փոխվելու , եթե նախագահն փոխվի: Նրանք կգնան մատուցող կաշխատե՞ն, դա արդեն նրանց հագո՞վ կլինի, թե՞ գողականը մի կողմ կդնեն ու դաշտերում ձմերուկ կհավագեն:
Ես չեմ պնդում, որ բոլորը բարձրագույն կրթություն պետք է ունենան, բնավ, երբեմն դա է հենց պետության կործանման առաջին գրավականը, բայց ինչ-որ բանի մասնագետ պետք է չէ՞ լինեն: Լա՞վ ինչից բողոքես, եթե դու ավարտել ես 8-րդ դասարանը, ոչ մի միջին մասնագիտական կրթություն չես ստացել (բայց հնարավորություն ունեցել ես), չես գնացել ուստի մոտ սովորես, որ ավտո դզող փչող դառնաս, բայց միևնույն ժամանակ բանվոր ու վաճառող չես ուզում աշխատել, իսկ աղբ հավաքողներին էլ փորձում ես վերևից նայել, հա բիզնեսմեն էլ չես:
Ուրեմն սկբի համար պետք է հասարակության մտածելակերպը փոխել, որովհետև, եթե իշխանափոխությունից հետո բոլդյուրներն էլ ապամոնտաժեք՝ բողոքողը բողոքելու է, պպզողն էլ մեկ երկու օրից կհարմարվի կյանքի նոր իրավիճակին ու խոհափիլիսոփայական մտքերը կարտահայտի կողքի աստիճաններին պպզած: