168.am-ը գրում է.

ԱՄՆ Պետդեպը Անկարայում և Ստամբուլում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել Թուրքիան, ինչպես նաև զերծ մնալ երկրի հարավարևելյան շրջաններ այցելությունից: Այս մասին նշված է ԱՄՆ արտաքին գերատեսչության կայքում այսօր տեղադրված հայտարարության մեջ:

«Պետդեպարտամենտը շարունակում է հետևել այդ իրադարձությունների (Թուրքիայում հեղաշրջման չհաջողված փորձի) ազդեցությանը երկրի անվտանգության ընդհանուր վիճակի վրա և ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ տալիս վերանայել Թուրքիա այցելության պլանները»,- ասված է կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կշարունակի ամերիկացիներին տեղեկացնել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքի աճի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել