Ոչ մեկին չեն խփել: Ուրեմն՝ այդ մարդը ինչ-որ բան է խառնում կամ ուզում է խառնած լինի: Եթե նկատի ունի, որ այնտեղ դիպուկահարներ կան կամ դիրքավորված են, ապա էլի անհասկանալի է, մնում Ենիգոմշյանի ասածը, քանի որ, նման իրավիճակներում, երբ ոստիկանությունը, ԱԱԾ ուժերը «շրջափակել» են զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքը, «ոզնուն» էլ է պարզ, որ պիտի նաև դիպուկահարներ դիրքավորվեին ու, տրամաբանորեն, այս ողջ ընթացքում այնտեղ եղել են...
Բայց Էստեղ մի «բայց» էլ կա: Չգնտեմ՝ դուք ոնց, բայց օրինակ, Ենիգոմշյանի ասածը իմ մեջ կասկածներ հարուցեց: Իսկ կարո՞ղ ա, իրենք էլ, այսինքն, Վարուժան Ավետիսյանենք, Ենիգոմշյանենք էլ իրենց դիպուկահարը (կամ գուցե՝ դիպուկահարներն) ունեն, որ ինչ-որ տեղ մոտերքում նստած սպասում է «X» պահին, որ անի իր սև գործը: Պարզապես իր ասածից իմ մտքով նման բան անցավ: Եվ ո՞վ կարող է նման դեպքում պարզել կամ ո՞ւմ է հետաքրքրելու, թե ո՞վ կրակեց: Եվ Ենիգոմշյանի արածի նման անորոշ, ու մեծ հաշվով՝ անպատասխանատու հայտարարություններով, գուցե հո՞ղ է նախապատրաստվում դրա համար:Կամ ի՞նչ իմանաս, գուցե նաև քողարկված հրահա՞նգ է: Թե չէ ինչո՞ւ Ենիգոմշյանը մնաց-մնաց ու հիշեց դիպուկահարների ու նրանց սև գործի մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1104915732916179?notif_t=close_friend_activity¬if_id=1469449465879891
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել