1-ին ամենափոքր մասը. Ունեն շատ մեծ պոտենցիալ և մեր երկրիրը նրանց չի կարող այդ հնարավորությունները տալ և գնում են մեծ ուժերով աշխատում են հասնում կամ մեծ բարձունքների կամ վերջնական ֆիասկո ունենում: Այս տիպը սովորաբար ցանկացած հնարավոր տարբերակով փորձում է օգտակար լինել երկրին և երբեք չես տեսնի երբևէ վատ արտահայտություն շպրտեն թե ՀՀ-ի,թե այն երկրի հասցեին, որտեղ ապրում են:
2-րդ մասն այն կարեգորիան է, որոնք կամ չունեն աշխատանք կամ ունեն, բայց շատ ցածր աշխատավարձով և ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, գնում են դուրս մեծ գումարներ աշխատելու համար՝ կամ պարտքերը փակելու կամ իրենց խնդիրը լուծելու: Սովորաբար այս խումբի ներկայացուցիչները շատ զգայուն են, շատերը ցանկացած պահի ինչ-որ իրադարձության դեպքում կարող են շտապ հետ վերադառնալ, Արցախյան դեպքերի ժամանակ խոպանչի կամավորների վերադարձը վառ օրինակ:
3-րդ կատեգորիան, երբ ապահովված են, ունեն փոքրիշատե կապիտալ, լավ շրջապատ, բայց սոցիալական անարդարությունից, զզված հիասթափված գնում են: Նրանք միշտ ապրում են վաղվա օրվա նկատմամբ մեծ հույսերով:
4-րդ. Սա այն կատեգորիան է, որը սովոր է ապրել ձրիակերի նման, ամբողջ ունեցածը ծախում են, գնում արտասահման ձրի ու ցոփ կյանքով ապրելու հույսով: Հասնելով այնտեղ, տեսնելով, որ ոչ միայն ձրի լավ կյանքով ապրելն է անհնար, նույնիսկ աշխատելով գումար վաստակելն է շատ դժվար, զգում են իրենց երկկողմանի գցված ու դա բերում է ուժեղ ագրեսիայի: Ուշադիր նայեք ֆեյսբուկում, բոլոր ագրեսիվ, հայհոյախառն կոչեր անողները, երկիր քրֆողները, ժողովրդին ստրուկ ասողները հենց այս կատեգորիան են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1076415025776183?notif_t=close_friend_activity¬if_id=1469439929338710
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել