On line հեռարձակմամբ մի քանի կայքերով ցուցադրվող կադրերը ՊՊԾ գնդից բազմաթիվ ուղղություններով վերլուծությունների առիթ դարձան: Սկսած «կապույտ վերխով երիտասարդից» վերջացրած պրեդախրանիտելը բաց լրագրողների հետ շփվող ու ավելի ուշ նրանց ներկայությամբ կրակահերթեր արձակողների թեման:
Անկեղծ լինեմ, Վիտոյին ուղեկցող երիտասարդի պահվածքը (հետո պարզվեց վերջինիս մորաքրոջ որդին է) ինձ դուր չեկավ, Վիտոյին ման կարևոր վայրում այդպիսի մարդ չպետք է ուղեկցեր, սակայն Վիտոյի ու մի քանի լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպը ծանր տարա:
Իրավիճակ, երբ լրագրողը փորձում է եղածից ստանալ ավելին՝ անվտանգության առումով ոչ այդքան նպաստավոր պայմաններում, իսկ կանտուզիա տարած նախկին դաշտային հրամանատարը (Արցախ հերոս) կոշտ տոնայնության մեջ դեպքի վայրից հեռացնում է լրագրողներին:
Վիտոյին ցանցում այդպիսի կշտաբանքների չէին ենթարկի, եթե «քյոռ գյուլան» մարդ վնասեր, իսկ արդյո՞ք պետք էր բանը դրան հասներ, որպեսզի Վիտոյի կոշտությունը արդարացված լիներ:
Մի հանգամանք էլ. Վիտոյի մտահոգությունները ստեղծված ռիսկերի աումով՝ կրակահերթեր, բաց պրեդախրանիտելով ավտոմատների առկայություն, այդպես էլ լրատվական դաշտի ուշադրությանը չանդրադարձան, թե ինչո՞ւ, դժվարանում եմ ասել:
Միգուցե նրանից է, որ մենք առաջնորդվում ենք՝ գնա մեռի արի սիրեմ կարգախոսով, այլ բան դժվարանում են գտնել: