168.am-ը գրում է.
«Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության ներկայացուցիչները թուրքական Թունջելի նահանգում հարձակվել են ոստիկանական պահակետի վրա, ինչի հետևանքով 1 ոստիկան սպանվել է, 2-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղի նահանգապետի աշխատակազմին:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղի ժամանակով ժ. 23.23-ին: Քուրդ զինյալները հարձակման ժամանակ օգտագործել են նռնականետեր և ինքնաձիգներ:
Թուրք վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, անցկացվում է մեղավորներին հայտնաբերելու օպերացիա:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/24/666019.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



